Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Հայ ռեժիսորներից մեկը կմասնակցի բրիտանական կինոփառատոնին

Հայ ռեժիսորներից մեկը կմասնակցի բրիտանական կինոփառատոնին
11.07.2012 | 13:53

Այս տարի Բրիտանական խորհուրդը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում սահմանել է հատուկ մրցանակ` մասնակցություն բրիտանական Sheffield Doc/Fest- 2013 փառատոնին:

Հաղթողին կընտրեն «Ոսկե ծիրան» փառատոնի ժյուրին և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչը:
Sheffield Doc/Fest-ը վավերագրական կինոարվեստի ճանաչված փառատոներից է, որը յուրաքանչյուր տարի իր շուրջն է համախմբում վավերագրական կինոյի լավագույն ներկայացուցիչներին` քննարկելու և ներկայացնելու տարվա ընթացքում ստեղծված աշխատանքները: 1994-ից փառատոնը միայն ֆիլմերի ցուցադրման վայր չէ, այլ կրթական և համագործակցային հնարավորությունների ստեղծման միջազգային հարթակ:
Հավելենք, որ Բրիտանական խորհրդի և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համագործակցության տարիներին հայ ռեժիսորների ֆիլմերը ցուցադրվել են Բրիստոլում անցկացվող Encounters միջազգային կինոփառատոնում, երևանյան էկրաններին ցուցադրվել են բրիտանական ֆիլմեր, իսկ Միացյալ Թագավորությունից ժամանած մասնագետներն անցկացրել են վարպետության դասընթացներ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ